Armenian text to speach

Վարդենիսում 43-ամյա վարորդը «Volkswagen»-ով վրաերթի է ենթարկել 68-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Դեկտեմբերի 19-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Վարդենիս քաղաքի Եղիշե Չարենց փողոցում 43-ամյա Գրիգոր Մ․-ն իր վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել ճանապարհը չթույլատրելի հատվածով հատող հետիոտն, Գեղարքունիքի մարզի բնակիչ 68-ամյա Մարո Ժ․-ին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխվել «Վարդենիս» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Վարորդը տեղում ենթարկել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։




Լրահոս