Armenian text to speach

ՓՈԽՄԱՐԶՊԵՏԸ 10 ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՈՒՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Փոխմարզպետ Հայկ Հարությունյանը պետական համակարգի հնաբնակներից է. նա աշխատել է ե՛ւ նախկին ե՛ւ ներկայիս իշխանությունների հետ՝ ֆիզիկայի եւ մաթեմատիկայի ուսուցչից հասնելով Սյունիքի փոխմարզպետի պաշտոնին:

 

Հայկ Հարությունյանը հայտարարագրել է 10 անշարժ գույք, որից 3-ը բնակարան բազմաբնակարան շենքում՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքում։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ փոխմարզպետն ունի 4 հողամաս, 1 բազմամյա տնկի, բացի դրանից եւս 2 անշարժ գույքերի մասին տեղեկություն պաշտպանված է։

Նշված 2 բնակարանը Հարությունյանը նվիրատվության միջոցով նախորդ տարի օտարել է՝ 1-ը հանձնելով Խորեն Սաշայի Հարությունյանին, մյուսը՝ Աննա Սահակյանին։

2010-2014 թթ. Հարությունյանը աշխատել է որպես Եղվարդի միջնակարգ դպրոցի տնօրենի՝ ուսումնական գծով տեղակալ։

2014-2022 թվականներին եղել է ՀՀ Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության կրթության բաժնի պետ:

Իսկ հիմա, արդեն փոխմարզպետ Հարությունյանը, 2020 թվականին ձեռք է բերել 2008 թվականի արտադրության Mazda մակնիշի մեքենա։

Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն 72 հազար դրամ եւ 3 հազար 96 դրամ։

Կանխիկ դրամական միջոցները կազմել են 1,2 մլն դրամ՝ տարեսկզբի համեմատ նվազելով գրեթե 200 հազար դրամով։

Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 10 մլն 893 հազար դրամ, որն աշխատանքի վարձատրություն է Սյունիքի մարզպետի աշխատակազմից։

Հարությունյանի ստացած վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 3 մլն 528 հազար դրամ:

Փոխմարզպետը վարկերի մարմանն ուղղել է 7 մլն դրամ։

Նա հանդիսանում է նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքային կառույցի խորհրդի անդամ։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

 

ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՒ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻ ՆՎԵՐՆԵՐԸ

Օրերս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը հայտնեց, որ ամենաշատ նվերները պաշտոնական այցերի ժամանակ ստանում են վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

ArmLur.am-ը ԿԿՀ նվերների ռեեստրից տեղեկանում է, որ դեկտեմբերին նշված պաշտոնյաները դեռ նվերներ չեն ստացել։

Նոյեմբեր ամսին Արարատ Միրզոյանը ստացել է 2 նվեր, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ 7։

Հոկտեմբերին Փաշինյանը ստացել է 4 նվեր, Միրզոյանը՝ 1։

Օգոստոսին Փաշինյանը ստացել է 6 նվեր, Միրզոյանը՝ 1։

Հուլիս ամսին Փաշինյանը ստացել է 6 նվեր, Միրզոյանը՝ 1։

Հունիս ամսին նշված պաշտոնյաները նվերներ չեն ստացել։

Մայիս ամսին Փաշինյանը ստացել է 7 նվեր, Միրզոյանը՝ 9։

Ապրիլ ամսին նշված պաշտոնյաները նվերներ չեն ստացել։

Հունվար, փետրվար եւ մարտ ամիսներին նշված պաշտոնյաները նվերներ չեն ստացել։

Հարկ է նշել, որ նվերների ռեեստրում հայտարարագրվում են նաեւ պետական պարգեւները, որոնք մեծամասամբ ստանում են իրավապահ ոլորտի ներկայացուցիչները։

 

 

 

 

«Nan» ԿԱԹՆԱԽԱՌՆՈՒՐԴԸ ԿՀԱՎԱՔՎԻ ԴԵՂԱՏՆԵՐԻՑ

Nestle ֆիրմայի Nan կաթնախառնուրդի որոշ խմբաքանակներ Եվրոպական երկրների վաճառքի կետերից հետ են կանչվել։ Այս մասին ArmLur.am-ը տեղեկանում է համացանցում իրականացված մի շարք հրապարակումներից։ Նշվում է, որ պատճառը Cronobacter spp. բակտերիաներով հնարավոր վարակված լինելու կասկածն է:

Հրապարակումներում, մասնավորապես, նշվում է, որ Կոնտամինացված արտադրանքի օգտագործման ժամկետը մինչեւ 2027 թվականի հունիսն է: Խոսքը վերաբերում է «NAN EXPERT PRO sans lactose» կաթնախառնուրդին:

Տուփի ներքեւի մասում գտնվող խմբաքանակի համարն է L-51520346AC:

Նշվում է, որ այս արտադրանքը վաճառվել է 400 գրամանոց տուփերով 2025 թվականի հունիսի 13-ից մինչեւ նոյեմբերի 13-ը:

«Ծնողներին խորհուրդ է տրվում դադարեցնել այս տուփերի օգտագործումը եւ անմիջապես դեն նետել դրանք:

Սիրելի՛ ծնողներ, եթե դուք նույնպես ձեր բալիկների համար ձեռք եք բերել այդ խմբաքանակի տուփերից, դեն նետեք դրանք:

Տեղեկացնեմ, որ Cronobacter spp. (enterobacteries sakazaki) հազվադեպ, սակայն ծայրահեղ վտանգավոր բացիլ է, ինչը նորածինների մոտ կարող է հանգեցնել սեպսիսի, մենինգիտի (որը կարող է մահացու լինել) եւ նեկրոտիզացնող էնտերոկոլիտի:

Սիրելի՛ ծնողներ, ձեր նորածինների ամենաապահով սնունդը մայրական կաթն է, պայքարեք դրա համար»,- գրել է ֆեյսբուքյան օգտատեր, բժիշկ Հասմիկ լալայանը։

ArmLur.am-ին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնեցին, որ խնդրի մասին դեռ անցած շաբաթվանից տեղյակ են, վերահսկողական միջոցառումներ են իրականացվում, արդյունքերը կհրապարակեն:

«Այս պահին ստուգվում է՝ արդյոք այդ խմբաքանակները մեր երկիր մտել են, եթե այո, տնտեսվարողին հավաքելու հանձնարարական կտրվի», – նշեց ՍԱՏՄ մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը։

Է.  ՄԻՔԱՅԵԼՅԱՆ




Լրահոս