Armenian text to speach

250 ՏԱՐԻ ԱՌԱՋ ԱՅՍ ՕՐԸ ԾՆՎԵՑ ՋԵՅՆ ՕՍԹԻՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Նրա ստեղծագործությունները քննադատում են 18-րդ դարի վերջի սենտիմենտալ վեպերը եւ 19-րդ դարում գրական իրապաշտության անցման մասն են կազմում: Սուր հեգնանքը, իրապաշտությունը, հումորը եւ սոցիալական խավերի նկարագրություններըը օգնել են նրան համբավ ձեռք բերել քննադատների, գիտնականների եւ ժամանակակից ընթերցողի շրջանում:

 

1775 թվականի այս օրը՝ դեկտեմբերի 16-ին, ծնվեց անգլիացի վիպագիր, համաշխարհային ճանաչում ունեցող կին գրող Ջեյն Օսթինը։ Նա ծնվել է Սթիվենթոն գյուղում՝ Համփշիր կոմսությունում։ Հայրը՝ Ջորջ Օսթինը, Սթիվենթոնի անգլիական ծխական դպրոցի ռեկտորն էր եւ սերում էր հարգված ու բարեկեցիկ փայտամշակների ընտանիքից։

Օսթինը դեռ 11 տարեկանից, իսկ գուցե ավելի շուտ, սկսեց պատմություններ ու բանաստեղծություններ գրել՝ նախ ընտանիքի զվարճության համար։ Այդ վաղ գործունեության մեջ առօրյայի մանրամասներն հաճախ չափազանցված էին. ինչպես նշում է Ջանետ Թոդը, «պատմություններն ամբողջովին լցված են կանանց ուժի, նրանց ազատությունների, երբեմն էլ անարգել վարքագծի մասին պատկերացումներով»։

1787-1793 թվականներին գրված իր 29 վաղ ստեղծագործությունները Օսթինը հետագայում համախմբեց երեք տետրերում, որոնք այսօր հայտնի են «Ջուվենիլիա» անվամբ։ Նրանք, կոչվելով «Առաջին հատոր», «Երկրորդ հատոր» եւ «Երրորդ հատոր», ներառում էին Օսթինի շուրջ 90 հազար բառանոց վաղ գրական ժառանգությունը։ Գիտնական Ռիչարդ Ջենկինսը «Ջուվենիլիան» բնութագրում է որպես աշխույժ ու անսահման ազատ ոճի գործերի հավաքածու՝ այն համեմատելով 18-րդ դարի նշանավոր գրող Լորենս Ստեռնի ստեղծագործությունների հետ։

Այդ աշխատանքների շարքում է նաեւ 1790 թվականին գրված «Սեր եւ ընկերություն» երգիծական վեպը, որտեղ Օսթինը ծաղրում է հանրահայտ սենտիմենտալ վեպերի ոճը։ Մեկ տարի անց նա ստեղծեց «Անգլիայի պատմությունը», որը քրոջ՝ Կասանդրայի պատրաստած ջրաներկ մանրանկարի պատկերապատմամբ ձեռագիր տարբերակ էր։ Այս աշխատությունը նմանակում էր այն ժամանակ հանրաճանաչ պատմագրական գրքերը, հատկապես Օլիվեր Գոլդսմիթի «Անգլիայի պատմությունը»։

18 տարեկանում Օսթինը սկսեց գրել ավելի երկար եւ բարդ ու մտածված ստեղծագործություններ: 1796 թվականին նա սկսեց աշխատել իր երկրորդ վեպի՝ «Առաջին տպավորությունների» վրա, որը հետագայում վերանվանվեց «Հպարտություն եւ նախապաշարմունք»։ Վեպի առաջին տարբերակը նա ավարտեց 1797 թվականի օգոստոսին՝ ընդամենը 21 տարեկանում։ Այդ տարիներին Օսթինը իր նորաստեղծ վեպերը կարդում էր ընտանիքի անդամների համար՝ դեռեւս անավարտ վիճակում։ Նրա հայրը առաջինն էր, որ փորձեց ապահովել վեպի տպագրությունը: Սակայն հայտնի է, որ հրատարակիչները այդ շրջանում մերժում էին բնագիրը. վեպն անուշադրության է մատնվել ավելի քանի 15 տարի:

Բայց, այնուամենայնիվ, ժամանակն իր գործն արեց. 1811 թվականին լույս տեսնող «Բանականություն եւ զգացմունք» վեպի հաջողությունից հետո Ջեյն Օսթինը վերջապես կարողացավ հրատարակել «Հպարտություն եւ նախապաշարմունք» վեպը, որն էլ դարձավ անգլիական գրականության գոհարներից մեկը։

«Հպարտություն եւ նախապաշարմունք» վեպի հիման վրա ստեղծվել են բազմաթիվ էկրանավորումներ՝

– սեւ-սպիտակ լիամետրաժ ֆիլմ (1940, ԱՄՆ),

– հեռուստասերիալ (1995),

– լիամետրաժ ֆիլմ (2005),

Վեպի հայերեն թարգմանությունը լույս է տեսել 2014 թվականին։ Մինչ օրս այն համարվում է համաշխարհային գրականության ամենահայտնի ու ամենասիրված ստեղծագործություններից եւ շարունակում է մնալ լավագույն բեսթսելլերների շարքում։

Թեպետ Ջեյն Օսթինի հետմահու հրատարակված գործերը կազմեցին հինգ հատոր, նրա ստեղծագործություններից գեթ մեկը յուրաքանչյուր ընթերցող կարդում է իր կյանքի ընթացքում։

Օսթինը 18-19-րդ դարի անգլիական եւ համաշխարհային գրականության մեջ թողել է անջնջելի հետք՝ դառնալով իրապաշտ վեպի անկրկնելի վարպետ։

ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆ

 

 

ՎԱՌՎԵՑԻՆ ԳԼԽԱՎՈՐ ՏՈՆԱԾԱՌԻ ԼՈՒՅՍԵՐԸ

Դեկտեմբերի 14-ին  գերշքեղ հրավառություն տեղի ունեցավ Հանրապետության հրապարակում։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հրապարակում  անմիջական մասնակցություն էր ունենում լույսերի վառման արարողությանը, իսկ վարչապետը Կառավարության պատշգամբից հետեւում էր հանդիսավոր միջոցառմանը։

 

Հիշեցնենք՝ ArmLur.am-ը գրել էր, որ Երեւան քաղաքի տոնական ձեւավորման համար հատկացվել էր ընդհանուր 607 մլն 645 հազար ՀՀ դրամ։

Միջոցառումից հետո ՆԳՆ-ն հայտարարություն տարածեց, որ հրապարակում միջոցառման ընթացքում արտակարգ դեպքեր կամ պատահարներ չեն գրանցվել։ Միեւնույն ժամանակ արձանագրվել են երեխաների եւ ծնողների ժամանակավորապես միմյանցից առանձնացման մի քանի տասնյակ դեպքեր։

Ոստիկանության արագ եւ համակարգված գործողությունների շնորհիվ բոլոր նման դեպքերում երեխաները հայտնաբերվել եւ վերադարձվել են իրենց ծնողներին։

Բացի դրանից, միջոցառման ընթացքում հայտնաբերվել են պայուսակներ եւ այլ անձնական իրեր, որոնք ներկայումս գտնվում են Համայնքային ոստիկանության կենտրոնական բաժնում։

Թվում է՝ ամեն բան այնպես է, ինչպես պիտի լիներ, բայց հասկանանք՝ ինչի համար կարող էր ծախսվել այս գումարը։

Կառավարությունն ապրիլից կրճատել է տեղահանված արցախցիներին տրվող 50 հազարական դրամի աջակցության ծրագիրը։

«Դրա փոխարեն ընտանիքի ամեն մի անձին 50 հազար դրամի չափով աջակցության ծրագիր ենք գործարկել, որը բոլորի համար չէ ու առաջիկա ամիսներին գնալով նվազելու է: Այս պահին ոչ միայն խոցելի խմբերը, այլ բոլորը, հունվարից մինչեւ մարտ ամսվա վերջ ստանալու են անձը 50 հազար դրամ, իսկ արդեն ապրիլից ստանալու են  թիրախային խմբերը՝ որոնք են՝ 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, կերակրողին կորցրած անձինք, մինչեւ 18 տարեկանները եւ կենսաթոշակառուները։ Այս անձինք ապրիլ, մայիս եւ հունիս ամիսներին ստանալու են անձը 40 հազար դրամ աջակցություն, իսկ արդեն հուլիսից այդ 40 հազարը կդառնա 30 հազար դրամ»,- այս մասին դեռ այն ժամանակ հայտնել էին աշխատանիք եւ սոցիալական հարցերի նախարարությունից։

Այս գումարով գրեթե 12 հազար 152 անձի կարող էր տրվել հավելյալ աջակցություն եւս 1 ամիս։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

ՏՐԱՆՍՖԵՐԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿ

Գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը կարող է լքել «Բարսելոնան» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում, հայտնում է լրագրող Էկրեմ Քոնուրը։

Աղբյուրի համաձայն՝ Ստամբուլի «Բեշիկթաշը» հետաքրքրված է դարպասապահի ծառայություններով։ Թուրքական ակումբը 33-ամյա ֆուտբոլիստի համար վարձակալության առաջարկ է արել «Բլաուգրանային»։ Տեր Շտեգենը, իր հերթին, չի ցանկանում լքել Իսպանիայի առաջնությունը՝ ավելի ցածր մակարդակի առաջնություն տեղափոխվելու համար։

 

 

 

ԽՆԴԻՐՆԵՐ

«Լիվերպուլի» ուելսցի լեգենդար հարձակվող Յան Ռաշը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք՝ առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով։

Նա մոտ 48 ժամ գտնվել է ծանր վիճակում եւ միացված է եղել արհեստական շնչառության սարքին։ The Guardian-ը հաղորդում է, որ նախկին ֆուտբոլիստն այժմ գտնվում է վերականգնման փուլում։

«Լիվերպուլը» արձագանքել է նախկին խաղացողի առողջական խնդիրներին՝ մամուլի հաղորդագրությամբ շնորհակալություն հայտնելով կլինիկայի անձնակազմին, որոնց հաջողվել է փրկել Ռաշին։

 




Լրահոս