Armenian text to speach

ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Լուսանկարը՝  համացանցից

 

Պարույր Սեւակի տուն-թանգարանը հայտարարություն է տարածել այն մասին, որ ամփոփվել են Լ. Թոքմաջյանի քանդակի հեռացման վերաբերյալ անցկացված հարցման արդյունքները։

Համայնքի բնակիչների քվեարկության արդյունքներով՝ 79,9% եւ 20,1% տոկոսային հարաբերակցությամբ, որոշում է կայացվել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից հեռացնել մի քանի օր առաջ տեղադրված քանդակը:

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ արդյոք պետք է անշարժ գույքի պետական գրանցման կամ տեղեկատվություն ստանալու համար դիմումները ներկայացվեն այն սպասարկման գրասենյակ կամ օպերատորի մասնաճյուղ, որի սպասարկման տարածքում գտնվում է դիմումի առարկա անշարժ գույքը:

Ստեփան Տիգրանյան (41 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման կամ տեղեկատվության տրամադրման դիմումները կարող են ներկայացվել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ցանկացած սպասարկման գրասենյակ կամ օպերատորի մասնաճյուղ՝ անկախ անշարժ գույքի գտնվելու վայրից: Նույնը վերաբերում է նաեւ ներկայացված դիմումի հիման վրա կազմված փաստաթղթերի ստացմանը, որոնք կրկին կարելի է ստանալ ինչպես դիմումը ընդունած, այնպես էլ ցանկացած այլ սպասարկման գրասենյակից կամ օպերատորի մասնաճյուղից:

ՀՀ կադաստրի կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման կամ տեղեկատվություն ստանալու համար դիմողներին տրամադրվող ստացականում նշվում է դիմումի մուտքագրման համարը, որը միաժամանակ հանդիսանում է նաեւ ծածկագիր, որի օգնությամբ դիմողը հնարավորություն կունենա ՀՀ կադաստրի պետական կոմիտեի պաշտոնական կայքէջի միջոցով հետեւել իր դիմումի քննարկման ընթացքին:

 

 

 

 

ՎԱՐԿԵՐ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ՝ որքան ժամանակ է պահպանվում անձի վարկային պատմությունը: Եվ հետաքրքիր է իմանալ՝ բացի վարկառուից, ով կարող է տեղեկանալ անձի վարկային պատմության մասին:

Սիրանույշ Պետրոսյան (43 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ համաձայն «Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի դրույթների՝ «վարկային բյուրոյի կողմից տրամադրվող վարկային զեկույցներում չպետք է ներառվի վարկային զեկույցի տրամադրման պահին նախորդող հինգ տարուց ավելի վարկային տեղեկատվություն»:

Վարկառուի կողմից տրված գրավոր համաձայնության դեպքում վարկառուի վարկային պատմության մասին կարող են տեղեկանալ վարկառուի մասով դրամական պահանջներ, օրինակ՝ տրամադրված վարկերի մասով դեբիտորական պարտավորություններ ունեցող սուբյեկտները կամ վարկառուի գործատուն աշխատանքային հարաբերությունների մեջ մտնելիս:

Առանց վարկառուի  համաձայնության վարկային բյուրոն կարող է օրենքով նախատեսված դեպքերում տեղեկատվություն տրամադրել Կենտրոնական բանկին, ինչպես նաեւ դատարանին` դատական որոշման հիման վրա:

«ԱՔՌԱ» վարկային բյուրո

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ համաձայն «Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի դրույթների՝ «վարկային բյուրոյի կողմից տրամադրվող վարկային զեկույցներում չպետք է ներառվի վարկային զեկույցի տրամադրման պահին նախորդող հինգ տարուց ավելի վարկային տեղեկատվություն»:

 




Լրահոս