Դեկտեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի «Միկրոշրջան» թաղամասում ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Հրազդանի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ փրկարարները մարել են չշահագործվող «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն վերածվել է մետաղե ջարդոնի։
Դեպքի փաստով ոստիկանության Հրազդանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որտեղ էլ պարզվում են սեփականատիրոջ ինքնությունը և դեպքի հանգամանքները։




















































































