Տիգրան Սարգսյանին առաջարկել են գլխավորել «ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ» բանկը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին այժմ էլ առաջարկել են գլխավորել «ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ» բանկը: Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ Տ. Սարգսյանը 10 տարի ղեկավարել է ՀՀ ԿԲ-ն եւ հայկական բանկային համակարգի հիմնադիրներից է համարվում: Մեզ հաջողվեց պարզել նաեւ, որ Տիգրան Սարգսյանը օրերս հանդիպել է բանկի ֆրանսիական ղեկավարության հետ, սակայն վերջնական որոշում դեռ չի կայացվել, քանի որ աշխատանքի մի շարք այլ առաջարկներ ունի: Հիշեցնենք, որ Տ. Սարգսյանին առաջարկել են նաեւ Բելգիայում, ՌԴ-ում կամ ԱՄՆ-ում որպես ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, սակայն Տ. Սարգսյանը որեւէ հստակ որոշում դեռեւս չի կայացրել: Բանն այն է, որ Տ. Սարգսյանը չի ցանկանում երկրից հեռանալ, ինչի պատճառով էլ սպասում է լավագույն տարբերակին: Հավելենք, որ այս տարվա մարտի 22-ին մահացավ «ԱԿԲԱ» բանկի գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:    

 




Լրահոս