Հրապարակ. Միքանիօրյա սեքս ուղեվորությունները տարածում են գտել Հայաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինտերնետի զարգացումը Հայաստանում, որքան էլ տարօրինակ է, սկսել է քայքայել հայկական ընտանիքները։ Աշխարհի զարգացած երկրներում տարածված “”սվինգ ընտանիքների”” փորձը վերջին շրջանում արագ ներդրվում է Հայաստանում։ Սրանք այն ընտանիքներն են, որոնք համատեղ պայմանավորվածությամբ զույգեր են փոխանակում և, այսպես ասած, լեգալացնում ամուսնական դավաճանությունը։ Մեր տեղեկություններով, հիմա “”սվինգ ընտանիքների”” պայմանավորվածությունները կայացվում են հիմնականում ինտերնետի միջոցով։ Ընդ որում, դրանով սկսել են զբաղվել ոչ միայն եվրոպականացված, քաղքենի ընտանիքները, այլև շատ նահապետականները։ Ասենք՝ Գյումրիից երիտասարդ ամուսնական զույգը, որն ապրում է սկեսուր–սկեսրայրի հետ, հատուկ Երևան է գալիս մյուս զույգի հետ հանդիպման։ Այսպես ասած՝ միքանիօրյա սեքս ուղևորություն։ 




Լրահոս