«Եթե ես իմանայի՝ սա է ձեր երազած հայրենիքը, ես կյանքում փամփուշտ չէի կրակի»․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վրդովված հայտարարեց, որ Հայաստանում այսօր պետք է արմատական փոփոխություններ լինեն: Մեր զրուցակիցը նշեց, որ պետք է ՀՀ-ում վերանա օլիգարխիան, ալան-թալանը, իսկ թալանչուն էլ չհամարեն առաջնորդ: «Ինձ մեկ-մեկ թվում է, որ ես այլմոլորակային եմ, ես ուրիշ բան եմ ասում, ուրիշ հայրենիք եմ պատկերացնում, բայց հակառակ իրավիճակն է տիրում իմ հայրենիքում: Միթե դա է ձեր երազած հայրենիքը, եթե ես իմանայի՝ սա է ձեր երազած հայրենիքը, ես կյանքում էս հայրենիքի համար փամփուշտ չէի կրակի: Սա հայրենիք չէ, սա թյուրիմացություն է»,-հայտարարեց «Արաբո» ջոկատի հրամանատարը: Մ. Եղիազարյանը հավելեց. «Արդեն բռնաբարվում է իմ հայրենիքը, ու ես չեմ կարողանում իմ հայրենիքին օգնել: Այ դա է խնդիրը, ով ոնց ուզում է՝ մտածի, դա իր խնդիրն է, ես մտածում եմ իմ հայրենիքի համար… ու որոշ ժամանակ հետո ես որոշիչ քայլերի եմ դիմելու»»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:  




Լրահոս