Armenian text to speach

ԺՈՂՈՎՈՒՐԴ»-Ի ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ամփոփելով անցնող 2025 թվականի գործունեության արդյունքները` «Ժողովուրդ» օրաթերթն իր ընթերցողներին է ներկայացնում մի քանի հարցեր, որոնք մասնակի կամ ամբողջությամբ լուծվել են օրաթերթի հրապարակումների շնորհիվ:

 

Դրանցից նշանակալի էին մեր հետաքննությունների ու հրապարակումների արդյունքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի արձագանքները՝ «Ժողովուրդ»-ի կողմից բացահայտած մի շարք փաստերի վերաբերյալ։

 

Նախարար կա, դասագիրք չկա. կրթական տարվա խայտառակ սկիզբ սեպտեմբերի 1-ին. «Ժողովուրդ»

Նշված վերտառությամբ հոդվածի հրապարակումից հետո ArmLur.am-ը դիմել էր ԿԿՀ՝ նախարարի վարքը քննության առնելու համար. Հանձնաժողովը համալիր ուսումնասիրությունից հետո մերժել է վարույթ հարուցելու դիմումը, սակայն կատարել ուսումնասիրություն եւ ընդգծել նախարարի ոչ վայելուչ պահվածքը։

 

 

7 բնակավայրերի համայնքապետը միլիոնատեր է. ինչ ունեցվածք է հայտարարագրել Նորայր Սարգսյանը. «Ժողովուրդ»

Նշված հրապարակումը եւ դրա հետքերով՝ հոդվածում նկատի առնված հայտարարագիրը ուսումնասիրելուց հետո Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ավարտելով ուսումնասիրությունը, անհամապատասխանությունների բնույթը հաշվի առնելով՝ կրկին առաջարկել է հայտարարագրում ուղղումներ իրականացնել։

 

 

Ինչ ունեցվածք ունի Սամվել Վարդանյանի գործը քննող դատավոր Ժորա Չիչոյանը

Նշված հրապարակումից հետո դատավոր Ժորա Չիչոյանից արձանագրված առերեւույթ խախտումների վերաբերյալ ԿԿՀ-ն որոշել է պարզաբանում հայցել։ Պարզաբանումների եւ հիմնավորող փաստաթղթերի ներկայացման արդյունքում Հանձնաժողովի կասկածները փարատվել են եւ ԿԿՀ-ն որոշել է ավարտել ստուգումը։

 

 

Քննիչ Յուրիկ Սարգսյանը հայտարարագիրը թերի է լրացրել. «Ժողովուրդ»

Նշված վերտառությամբ հոդվածի հրապարակումից հետո Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ուսումնասիրել է Քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության՝ խոշտանգումների եւ պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչության քննիչ Յուրիկ Սարգսյանի հայտարարագրերը, եւ դրա մասին մեր հոդվածում առկա անհամապատասխանությունների ուսումնասիրությունները։

Քննության արդյունքում ԿԿՀ-ն որոշել է ավարտել ստուգումը՝ հաշվի առնելով անհամապատասխանությունների բնույթը։

 

 

1 տարում 2 բնակարան՝ 85 մլն դրամով. որտեղից փոխքաղաքապետին նման գումարներ

Այս հոդվածի հրապարակումից որոշ ժամանակ անց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ուսումնասիրել է Երեւանի փոխքաղաքապետ Լեւոն Հովհաննիսյանի լրացրած հայտարարագիրն ու նրա ընտանիքի անդամ Թամարա Ղարիբյանի հայտարարագիրը։

Հանձնաժողովն ուսումնասիրությունից հետո առաջարկել է ԿԿՀ ներկայացնել հայտարարագրված տվյալներում փոփոխություն կատարելու վերաբերյալ դիմում։ Այսինքն՝ առաջարկել է փոխքաղաքապետին փոփոխություններ անել հայտարարագրում։

 

Հ. Գ. Նշենք, որ վերը նշվածներով չեն սահմանափակվում «Ժողովուրդ» օրաթերթի եւ ArmLur.am-ի խմբագրության ձեռքբերումներն ու ամբողջ տարվա ընթացքում աշխատանքի արդյունքում քաղված պտուղները: 

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 




Լրահոս