Երևանում դեկտեմբերի 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Մարզերում դեկտեմբերի 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հյուսիսային՝ 2-5մ/վ, դեկտեմբերի 22-23-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։





























