Հայկական ժամանակ. ՊԵԿ-ն իր դասընթացացները կանցկացնի անտառում` խարույկի շուրջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թերթը գրում է, որ ՀՀ կառավարության վաղվա նիստի օրակարգում որոշման մի նախագիծ է ընդգրկված, որը, թերեւս, կդառնա ամենահումորայինը անցնող տարվա ընթացքում: Սա կարելի է թարգմանել եւ ուղարկել, ասենք, ռուս հայտնի երգիծաբան Միխայիլ Զադորնովին: “”Ըստ նախագծի` պետք է վարձակալական հիմունքներով 25 տարի ժամկետով ՀՀ պետեկամուտների կոմիտեին Դիլիջանի ազգային պարկի տարածքից 22.5 հեկտար անտառ հատկացվի, ինչպես նշված էԷ նախագծում` «հարկային, մաքսային եւ քաղաքացիական ծառայողների ուսուցումը, վերապատրաստումն ու սեմինարների անցկացումը կազմակերպելու նպատակով””: Իսկ հումորն այն է, որ կառավարության նույն որոշմամբ՝ այդ տարածքում կառուցապատումն արգելվում է: Ստացվում է` պետեկամուտների կոմիտեն այսուհետ իր սեմինարներն անցկացնելու էզ անտառում` խարույկի շուրջ, կոճղերին նստած: Որոշման նախագծում այդպես էլ հիմնավորված է. “”Բացակայում է այն համապատասխան տարածքը, որի առկայությունը հնարավորություն կտա երիտասարդ մասնագետների մասնագիտական հմտությունների բարձրացման նպատակով պարբերաբար կազմակերպել դասընթացներ…”””,- գրում է “”Հայկական ժամանակ””-ը:  




Լրահոս