Armenian text to speach

Աբովյանում տեղի է ունեցել չորս ավտոմեքենայի մասնակցությամբ ՃՏՊ․ կա տուժած

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 20-ին ժամը 12։02-ին ահազանգ է ստացվել Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի վերաբերյալ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz», «KIA», «Hongqi» և «GAZelle» մակնիշների ավտոմեքենաները։

«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են «KIA» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, ինչպես նաև մեկ տուժածի մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

 




Լրահոս