Armenian text to speach

Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ կա տուժած

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 30 կմ հատվածում՝ Սասունիկ գյուղի վարչական տարածքում բախվել են «Mercedes» մակնիշի և «Lexus LX 570» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է ասֆալտապատման աշխատանքներ կատարելու համար նախատեսված տեխնիկային։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և, ըստ նրանց հայտնածի, օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ոքվեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորի ինքնությունը։




Լրահոս