Իրսայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն մտադիր է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել Իրանի վրա նոր հարձակումների հնարավորությունը, հայտնում է NBC News-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Հեռուստաալիքի տվյալներով՝ Իսրայելի վարչապետն ամերիկյան առաջնորդին կներկայացնի նաև այդ ռազմական գործողություններին ԱՄՆ-ի հնարավոր մասնակցության տարբերակները:
NBC News-ի աղբյուրների համաձայն, Իսրայելի իշխանությունները գնալով ավելի են մտահոգված, որ Իրանը ընդլայնում է բալիստիկ հրթիռների արտադրությունը, որը վնասվել էր այս տարվա ամռանը Իսրայելի հասցրած հարվածներից։


























































































