Այսօր տեսակցեցի Տեր Վրթանեսին՝ փոխանցելով քաջառողջության ձեր բյուր մաղթանքները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայր Զաքարիան։
«Վտանգն արդեն անցյալում է: Մաղթենք Տեր Հորը շուտափույթ ապաքինում: Շնորհակալություն ձեր աղոթքների համար»,-գրել է նա։
Տեր Վրթանես քահանա Բաղալյանը սրտի կաթված է ստացել։ Էջմիածնից նրան տեղափոխել են երևանյան ԲԿ–ներից մեկը` սրտի ստենտավորում իրականացնելու նպատակով։
























































































