Օբաման բացառել է ԱՄՆ-ի ռազմական միջամտությունը Ուկրաինայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի կողմից ռազմական միջամտություն Ուկրաինայում չի լինի, իսկ ստեղծված իրավիճակը պետք է կարգավորել միայն դիպլոմատիկ ճանապարհով: Այսպես է հայտարարել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբէի հետ բանակցություններից հետո: 

«Մենք պարզ հասկացրել ենք, որ ստեղծված իրավիճակի լուծումը ռազմական միջամտությամբ չի կարող լինել: Մենք Ռուսաստանի նկատմամբ մի շարք տնտեսական պատժամիջոցներ ենք կիրառել: Այնինչ, մենք չենք բացառում նշված խնդրի լուծումը դիպլոմատիկ ճանապարհով»,- ասել է Օբաման:

Օբաման հայտարարել է նաև, որ պատժամիջոցների մասին չբարձրաձայնելը դեռ չի նշանակում, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ չեն կիրառվելու:

«Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների ընդունումն ու կիրառումը կախված է հենց Ռուսաստանի դիրքորոշումից: Բացի այդ Ռուսաստանը չի հետևում Ուկրաինայի հարցում ժնևյան համաձայնություններին»,- ասել է Օբաման:

Սինձո Աբէն շեշտել է, որ Ճապոնիան ու ԱՄՆ -ն «բացառել են Ուկրաինայում ուժի գործադրումը՝ ստատուս քվոյի փոփոխության համար»:

Աբէն հայտարարել է նաև, որ կողմերը կարևորել են Ուկրաինային աջակցություն ցուցաբերելը:

Իր հերթին Օբաման նշել է, որ քննարկումը Ուկրաինայում ստեղծված իրավիճակի շուրջ շատ արդյունավետ է անցել:




Լրահոս