Armenian text to speach

Թրամփը հետ է կանչում ԱՄՆ-ի դիվանագետներին աշխարհի 29 երկրից, այդ թվում Հայաստանից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Թրամփի վարչակազմը հետ է կանչում մոտ 30 դիվանագետի դեսպանական և դեսպանատների բարձրաստիճան այլ պաշտոններից՝ արտերկրում ԱՄՆ դիվանագիտական ​​դիրքորոշումը վերաձևավորելու նպատակով։ Այս մասին հայտնում է apnews.com-ը։

Ամենաշատ դեսպանները հետ են կանչվում Աֆրիկայի և Ասիայի երկրներից։ Փոփոխությունները վերաբերում են Հայաստանին, Մակեդոնիային, Չեռնոգորիային, Սլովակիային, Ալժիրին, Եգիպտոսին, Սենեգալին, Նեպալին, Ֆիլիպիններին, Վիտենամին:

Վերադասավորումներից տուժածները կարող են դիվանագիտական աշխատանքը շարունակել Վաշինգտոնում։

Սովորաբար դեսպանները մնում են իրենց պաշտոններում երեքից չորս տարի։




Լրահոս