2026թ. Երևանում կառուցվելու է նոր գազաբաշխիչ կայան, ինչը չի ունեցել քաղաքը երբևէ, բացի առկա արտաքաղաքային 3 գազաբաշխիչ կայանից ու Նուբարաշենից։ Այս մասին քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է Կարո Արեյանը։
Նշվել է․ որ 2025թ. համար հաստատվել էր Երևանի արևելյան ու հարավային հատվածներում գազամատակարարման ցանցի կառուցման ծրագիրը՝ 24.7 կմ։ Այս պահի դրությամբ աշխատանքները ավարտված են 9 փողոցում, կառուցվել է 17.1 կմ երկարությամբ ցանց, ծրագիրը կշարունակվի 2026-ին։
Մանրամասները՝ տեսանյութում․





























