Armlur.am-ը տեղեկացավ, որ նախկին Հ3 հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան Էդգար Առաքելյանին ՔՊ-ականները «կողմ» են քվեարկել ընդգրկելու 2026 թվականի ՔՊ նախընտրական ցուցակում։
Մեր աղբյուրները փոխանցում են, որ ՔՊ 20 հոգանոց վարչության կազմը միաձայն կողմ է քվեարկել Առաքելյանի թեկնածությանը։ Հավելենք, որ Էդգար Առաքելյանը անկուսակցական է։ Մեզ հետ զրույցում Առաքելյանը հաստատել է մեր տեղեկությունները․ «Այո, ընդգրկվել եմ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակում»։
Հիշեցնենք, որ 2026 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրությունների համար արդեն ՔՊ-ում ձևավորվել է 383 հոգուց բաղկացած ցուցակ։ Հիմա ՔՊ վարչությունում «քննություններ» են, ու վարչությունը ընտրում է, թե թեկնածուներից ովքեր պետք է լինեն 2026 թվականի նախընտրական հիմնական ցուցակում։
Հավելենք, որ արդեն կան մերժվածներ՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորներ Հայկ Սարգսյանը, Ջուլիետա Ազարյանը, Հայկ Ցիրունյանը, Կարեն Սարուխանյանը։
Սոնա Գրիգորյան





























