Armenian text to speach

Ի՞նչ ուղի է անցել Վազգեն Սրբազանը, որ միացել է Նիկոլ Փաշինյանին և պահանջում է Կաթողիկոսի հրաժարականը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ը ներկայացնում է բոլոր այն բարձրաստիճան հոգևորականներին՝ եպիսկոպոսներին ու արքեպիսկոպոսներին, որոնք հանդիպում են ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ և միացել վերջինիս այն պահանջին, որ Կաթողիկոսը պետք է հեռանա։

Այդ բարձրաստիճան հոգևորականներն են՝ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Տեր Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը, Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյան։

ArmLur.am-ն այժմ ներկայացնում է Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանի կենսագրությունը։ 2025 թվականից Բալթյան երկրների հայոց թեմն առաջնորդում է Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը։ Մինչ այդ՝ 2019-2025 թթ-ին զբաղեցրել է Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրենի պաշտոնը։ 2018 թվականին եղել է Հայաստան-Սփյուռք հանձնախմբի ատենապետը։ 2017-2021 թթ-ին հանդիսացել է Մայր Աթոռի Կարգապահական և Պարգևատրման հանձնախմբի անդամ։ 2007 թվականից հանդիսանում է Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ և, ամենևին, վերջերս Մայր Աթոռը հեռացրեց նրան Խորհրդից։

2002-2019 թվականներին առաջնորդել է Վիրահայոց թեմը։ 1992-1994 թվականներին եղել է Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի գավազանակիրը։ 1990-1991 թթ-ին եղել է Մայր Տաճարի թանգարանի հսկիչը։ 1989-1991 թվականներին եղել է «Էջմիածին» ամսագրի քարտուղարը։

Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանն արքության պատվին (արքեպիսկոպոս) է արժանացել2023 թվականին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական Կոնդակով։ Եպիսկոպոս է ձեռնադրվել2003 թվականին՝ ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի։ 1996 թվականին մասնավոր
վարդապետության 4 աստիճաններ է ստացել՝ ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի։

ՀՀ պաշտպանության նախարարության կողմից «Անդրանիկ Օզանյան» շքանշանին է արժանացել 2017 թ.-ին։ Ավազանի անունը Էդվարդ է։
Ծնվել է 1965թ․ հուլիսի 21-ին, Էջմիածնի Արտիմեդ գյուղում։
1972-1982 թթ․-ին սովորել և ավարտել է Արտիմեդի միջնակարգ դպրոցը։ Այնուհետև՝ 1982-1989թթ․-ին սովորել է Գևորգյան ճեմարանում։
1984-1986 թվականներին էլ ծառայել է Խորհրդային բանակում։

Նանիկ Աղասյան




Լրահոս