ArmLur.am-ը ներկայացնում է բոլոր այն բարձրաստիճան հոգևորականներին՝ եպիսկոպոսներին ու արքեպիսկոպոսներին, որոնք հանդիպում են ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ և միացել վերջինիս այն պահանջին, որ Կաթողիկոսը պետք է հեռանա։ Այդ բարձրաստիճան հոգևորականներն են՝ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Տեր Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը, Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյան։
ArmLur.am-ն այժմ ներկայացնում է Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի կենսագրությունը։ Անուշավան Սրբազանը հանդիսանում է Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու հոգևոր տեսուչ։ Ավազանի անունը Անդրանիկ է։ Ծնվել է Էջմիածնում։ Սովորել և ավարտել է տեղի Վահան Ռշտունու անվան թիվ 11 միջնակարգ դպրոցը։ 1989-1994 թվականներին սովորել է Գևորգյան ճեմարանում։ 1994-1998 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվանպետական կոնսերվատորիայում՝ որպես ազատ ունկնդիր։ 1998-2000 թվականներին սովորել է Գերմանիայի Զաքսն-Անհալթի Հալլը – Զաալը քաղաքի Ավետարանական երաժշտական բարձրագույն դպրոցում։ 2002-2004 թվականներին սովորել է Վեսթ ֆալընի Վիլհելմի համալսարանում՝ եկեղեցու կանոնական իրավունք: 2010թվականին ստացել է դոցենտի գիտական կոչում։ 2016 թվականին ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ 2017 թվանաին ստացել է պրոֆեսորի գիտական կոչում։ 1993 թվականին սարկավագ է ձեռնադրվել Տ. Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանի ձեռամբ։ 1995 թվականին կուսակրոն քահանա է ձեռնադրվել՝ Տեր Ասողիկ եպիսկոպոս Արիստակեսյան իձեռամբ։ 2001 թվականին ստացել է մասնավոր վարդապետության 4 աստիճաններ՝ ձեռամբ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի։ 2006 թվականին եպիսկոպոս է ձեռնադրվել՝ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ։
1994-1998 թվականներին դասախոսել է Գևորգյան հոգևոր ճեմարանում՝ եկեղեցական երաժշտություն առարկա։1995 թվականին նշանակվել է Մայր Տաճարի լուսարարապետի օգնական: 2004 թվականից հանդիսանում է Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր տեսուչ։ 2005 թվականից զբաղեցրել է ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկանի պաշտոնը:
Նանիկ Աղասյան





























