Հայկական Ժամանակ. ՎՊ ը ստուգումներով մտավ Կոտայքի մարզ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկար ժամանակ մամուլում շրջող լուրերն այն մասին, թե Վերահսկիչ պալատը ստուգումներ է իրականացնում Աբովյսւնի քաղաքապետարանում, երեկ ի վերջո հաստատվեցին։ Քաղաքագետն այստեղ Կարո Գուլոյանն է՝ Գագիկ Ծառուկյանի փեսան։ Աբովյանում և ընդհանրապես Կոտայքի մարզում ՎՊ-ի ստուգումները պլանավորվել էին ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունների սրացման ամենաթեժ պահին։ Այս ընթացքում ՎՊ-ն և ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը պաշտոնապես հերթում էին, որ Աբովյանի քաղաքապետարանում ստուգումներ են ընթանում։ Երեկ պալատի մամուլի ծառայությունից մեզ պաշտոնապես հայտնեցին, որ ՎՊ նախագահի նոյեմբերի 7-ի որոշմամբ՝ նոյեմբերի 14-ից դեկտեմբերի 15-ը Աբովյանի, Հրազդանի և Եղվարդի քաղաքապետարաններում ստուգումներ են իրականացվելու։ “”Աբովյսսնում այս պահին ստուգումներն ընթացքի մեջ են””,– հայտնեցին Վերահսկիչ պալատից։  




Լրահոս