Վերաքննիչ քրեական դատարանը (դատավոր՝ Ա․Ղուկասյան) Վազգեն Սաղաթելյանի կալանքի դեմ բերված պաշտպանի բողոքի վերաբերյալ որոշման կայացումը հետաձգեց։
Այն կկայացվի դեկտեմբերի 30-ին։
Նշենք, որ 2 ամսով Սաղթելյանը կալանավորվել էր։
Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հաղորդում է տվել իրավապահներին «Իմնեմնիմնի» փոդքասթում հնչած վիրավորական արտահայտությունների և սպառնալիքների վերաբերյալ։
ԱԺ նախագահը պահանջել է բռնագանձել 2 մլն դրամ՝ հրապարակումների մեջ պարունակվող վիրավորանքի համար նախատեսված փոխհատուցում, 530 հզ. դրամ դատական ծախսերի հատուցում, որից 480.000-ը փաստաբանի վարձատրության գումար, 50.000-ը՝ պետական տուրքի գումար:





























