Հայաստանի ֆուտբոլի առաջնության չեմպիոն Երևանի «Նոա»-ի ֆուտբոլիստ Արտակ Դաշյանը հեռանում է թիմից, այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Դաշյանի ու «Նոա»-ի միջև համաձայնագիրը խզվել է երկկողմանի համաձայնությամբ: Դաշյանը «Նոա»-ին միացել էր 2024 թվականին: Նա ակումբի կազմում դարձել է Հայաստանի չեմպիոն, գավաթակիր ու Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի երկու ուղեգիր է նվաճել:





























