Armenian text to speach

Ինժեներական քաղաքի փառքի արահետում բացվել են Global High-Tech պետական մրցանակի երեք դափնեկիրների աստղերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Դեկտեմբերի 22-ին Ինժեներական քաղաքում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2022, 2023 և 2024 թվականների դափնեկիրների անունները կրող աստղերի բացման արարողությունը։ Այս մասին հայտնել են ՀՀ ԲՏԱ նախարարությունից:

Մրցանակակիրներն են՝ Adobe ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Շանթանու Նարայենը, Infosys ընկերության հիմնադիր Նարայանա Մուրթին և AIPLAB կոնսորցիումի հիմնադիր դոկտոր Յոշիակի Դայմոն Հագիվարան:

Ողջունելով և շնորհավորելով մրցանակակիրներին՝ նախարար Հայրապետյանը նշել է, որ ՀՀ կառավարության և տեխնոլոգիական համայնքի մոտեցումների կենտրոնում անհատն է՝ որպես նորարարության, առաջնորդության և համամարդկային արժեքների ստեղծող։ Նրա խոսքով՝ այն անհատները, որոնք իրենց գիտելիքով, նախաձեռնությամբ և նորարարական մտածողությամբ նպաստում են տեխնոլոգիական ընկերությունների զարգացմանը, արժեք են ձևավորում ոչ միայն իրենց կազմակերպությունների, այլև ողջ մարդկության համար։

Հանդիսավոր արարողությանը ելույթով են հանդես եկել նաև Մրցանակաբաշխության գործադիր խորհրդի և միջազգային ընտրող հանձնաժողովի աշխատանքները համակարգող, «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, ՀՀ-ում Ճապոնիայի նախկին դեսպան Մասանորի Ֆուկուշիման, ինչպես նաև Viva-ի գլխավոր տնօրենի տեղակալ Դավիթ Գևորգյանը:

Միջոցառման ավարտին Ինժեներական քաղաքի «Լեգենդների փառքի արահետ»-ում ի պատիվ դափնեկիրների տեղի է ունեցել վերջիններիս անունները կրող աստղերի հանդիսավոր բացումը:




Լրահոս