Armenian text to speach

Հայէկոնոմբանկը 50 մլն դրամ է նվիրաբերել Սպանդարյան ջրանցքի վերակառուցմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հայէկոնոմբանկը «Հայաստան» համահայկական հիմնադրամի մեկնարկած «Հայրենիք և հավերժություն» դրամահավաք-արշավի շրջանակում 50 մլն դրամ է հատկացրել Սյունիքի մարզի Սպանդարյան ջրանցքի վերակառուցման համար:

 

Ծրագիրը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար: Ներկայում Սպանդարյան ջրանցքը վթարային է` մինչև 70% ջրային կորուստով, ինչի հետևանքով Սառնակունք, Իշխանասար, Ծղուկ, Սպանդարյան, Անգեղակոթ և Շաքի բնակավայրերը զրկված են ոռոգման ջրից։

 

Ջրանցքի վերակառուցումից հետո կապահովվի 2,800 հա հողատարածքի արդյունավետ ոռոգում, և 730 ընտանիք (4320 բնակիչ) կդառնա անմիջական շահառու:

 

Ծրագրի ընտրությունը պատահական չէ. հայրենիքի ռազմավարական զարգացումն ու ամրապնդումը մշտապես եղել է Սուքիասյանների ընտանիքի ուշադրության կենտրոնում: Ջրանցքի վերակառուցումը խթանելու է Սյունիքի մարզի հզորացումն ու տարածաշրջանային դիմակայունությունը:

 

Սուքիասյանները, հավատարիմ մնալով ընտանիքի հոր՝ Ալբերտ Սուքիասյանի պատգամին, այն է՝ «Սիրել, պաշտել և տեր կանգնել հայրենիքին», շարունակում են իրենց հայրենանվեր գործունեությունը:

 

Հավելենք, որ 2024 թվականին Հայէկոնոմբանկը 20 մլն դրամ է հատկացրել հիմնադրամին՝ աջակցելով իրականացվող նախաձեռնությունների երկարաժամկետ կայունությանը:

 

86 86 | aeb.am

Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:




Լրահոս