«Ռենշինը» կրկին Հայաստան է հրավիրել աշխարհի առաջատար մասնագետների՝ այս անգամ հեղինակավոր «Էքսպոլայթ» ընկերությանը, որը մասնագիտացած է լուսային ճարտարապետության մեջ։ Արդեն ընդունված պրակտիկայի համաձայն, «Ռենշինի» միջազգային այս գործընկերն իր տպավորիչ նախագծերի համաշխարհային փորձը ներկայացրեց ոլորտի մասնագետներին և ուսանողներին։
Միկոլա Կաբլուկան՝ Expolight ընկերության հիմնադիր, լուսային ճարտարապետը, պատմեց «Ճարտարապետական լուսավորություն և դիզայն» ակադեմիական գիտության մասին․ «Ճարտարապետության և կառուցապատման ոչ թե տեխնիկական մասն է, ինչպես հաճախ ընկալում են լուսավորությունը, այլ այն մասին, որ լույսը ընդգծում է, լցնում է իմաստով ու զգացմունքով։ Խոսելու եմ նաև Լուսավորության ուրբանիզմի մասին, ինչը ևս բավական նոր գիտություն է։ Քաղաքների լուսավորության մաստերպլանի առկայության դեպքում քաղաքը ոչ միայն ճարտարապետական, այլ նաև լուսավորության գլխավոր հատակագիծ է ունենում։ Այն քաղաքի միջավայրի զոնավորումն է ապահովում»։
Կաբլուկայի վարպետաց դասին մասնակցող ճարտարապետ Գարեգին Եղոյանը ևս շատ է կարևորում լուսավորությունը ու ասում է, որ Երևանում արդեն հաջող օրինակներ կան, ինչպես Օպերայի շենքը։ Նա նաև կարևորում է գիտելիքի փոխանակման նման հնարավորությունը։
«Ճարտարապետական դիմագծի բացահայտման մի նոր օրինակ էլ շուտով Երևանում կլինի՝ Expolight-ի հեղինակությամբ․ «Ռենշինի» նախագծերից Արտլայֆ Կեմպինսկի Ռեզիդենսիզ Երևանը նորովի կբացահայտվի՝ արդեն բարձրաճաշակ ու նորաոճ մոտեցումներով, Էքսպոլայթի ձեռագրով, որը համադրում է տեխնոլոգիաները և լուսավորությունը՝ միջավայրին նոր որակ հաղորդելով»։
Expolight ընկերության հիմնադիր, լուսային ճարտարապետ Միկոլա Կաբլուկան նշում է․
«Արտլայֆի պարագայում մեր խնդիրը բոլորովին նոր որակի նախագիծ ստանալն էր։ Սա պրեմիում նախագիծ է, որը նաև հասարակական հատված ունի, որը բաց է քաղաքի համար։ Այստեղ լուսավորությունը պետք է ճիշտ տարանջատումը ստեղծեր՝ ռեստորանների, միջոցառումների սրահներին հատվածը, որ հանրային է, ամեն դեպքում պետք է ստեղծի առանձնացվածության զգացողություն։ Լույսը Արտլայֆում այս ոչ հեշտ խնդիրը լուծում է։ Որքան գիտեմ, նման հագեցվածությամբ այլ նախագծեր Երևանում չկա։ Ու լուսավորությունը պետք է պատմեր, ընդգծեր այդ նախագծի բացառիկությունը»։
Աշխարհահռչակ նախագծերի վրա աշխատած Կաբլուկան տպավորված է Ռենշինի հետ աշխատանքով։ Ասում է, որ շատ հաճելի է աշխատել ընկերության հետ։
Միկոլա Կաբլուկան շեշտեց․ «Մենք շատ ենք հավանել «Ռենշինի» հետ աշխատանքը։ Մեզ դուր է եկել ինչպես նախագծի հավակնոտությունը, մոտեցումների մակարդակը, այնպես էլ մանրուքներին այդ աստիճան ուշադրությունը։ Մեզ շատ դուր է եկել այն, որ Արտլայֆ Կեմպինսկիի թիմը այսքան բաց է նորությունների հանդեպ, որ մեզ հետ սովորում ու ընկալում են լույսի կարևորությունը, այն, թե որքան է այն հզորացնում նախագիծը»։
Նորություններ սովորելու հնարավորություն ունեցան նաև ExpoLight-ի և Ռենշինի համատեղ վարպետաց դասին մասնակցող գործող ու ապագա ճարտարապետները։
Մանրամասները՝ տեսանյութում․





























