
Դեկտեմբերի 13-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում:Ինչպես armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ ժամը 19:30-ի սահմաններում Կոտայքի մարզի Սոլակ գյուղի բնակիչ, 24-ամյա Ալեքսան Ղևոնդյանը, վարելով Վազ 21093 մակնիշի 34 ԼՍ 951 համարանիշի ավտոմեքենան, Սևան-Երևան ավտոճանապարհի 29-րդ կիլոմետրին վրաերթի է ենթարկել Գեղարքունիքի մարզի Կարմիր գյուղի բնակիչ, 46-ամյա Էդվարդ Նավոյանին: Վրաերթից հետո Ա. Ղևոնդյանն Է. Նավոյանին իր ավտոմեքենայով տեղափոխել է Չարենցավանի քաղաքային հիվանդանոց, սակայն վրաերթի ենթարկվածն ավտոմեքենայում մահացել է:Փաստի առթիվ՝ քննչական բաժնում նյութեր են պատրաստվում: