Այլ կազմակերպության կողմից իրականացվող հողային աշխատանքների ժամանակ վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով դեկտեմբերի 23-ին ժամը 11։20-ից դադարեցվել է Շիրակի մարզի Ախուրյան բնակավայրի Գյումրու խճուղու և հարակից տարածքների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ: Գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետ՝ ժամը 15:00։





























