ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին մի քանի նվեր է ուղարկել, այդ թվում՝ Սպիտակ տան խորհրդանշական բանալին և բեյսբոլի գլխարկ՝ ամերիկացի առաջնորդի ստորագրությամբ, երեքշաբթի օրը հայտարարել է Ղազախստանի նախագահի մամուլի քարտուղար Ռուսլան Ժելդիբայը։
«Իր հավատարմագրերի հանձնումից հետո կարճատև զրույցի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ղազախստանի դեսպան Մագժան Իլյասովի հետ կիսվել է պետության ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ այս տարվա նոյեմբերին Օվալաձև աշխատասենյակում կայացած հանդիպման տպավորություններով։ ԱՄՆ նախագահը նաև Կասիմ-Ժոմարտ Տոկաևին ուղարկել է մի քանի նվեր, այդ թվում՝ Սպիտակ տան խորհրդանշական բանալին և իր ստորագրությամբ բեյսբոլի գլխարկ», – հաղորդել է Ժելդիբայը։



















































































