Armenian text to speach

Խնայել հանուն երազանքի իրականացման. Կոնվերս Բանկի և Գլոբբինգի առաջարկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Երազանքը երազանք է մնում այնքան ժամանակ, քանի դեռ չկան քայլեր ու գործողություններ: Եվ այս ճանապարհին ամենակարևորը ձգտումն ու ֆինանսներն են:

Լինի դա ճամփորդություն թե ուսում, տան կամ մեքենայի ձեռքբերում, բիզնես գաղափարի իրականացում՝ մեծ նվաճումները սկսվում են փոքր քայլերից ու ձեռքբերումներից, իսկ մեծ խնայողությունները՝ ճիշտ պլանավորումից ու ներդրումներից:

Ինչպե՞ս խնայել, ստանալ եկամուտ՝ մեկ քայլ ավելի մոտենալով երազանքի իրականացմանը:

Կոնվերս Բանկն ունի շահավետ առաջարկ յուրանքաչյուրի համար:

Բանկը տեղաբաշխում է իր ոլորտի առաջատար Գլոբբինգ ընկերության՝ ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով պարտատոմսեր՝ տալով հնարարավորություն ներդնելու պարտատոմսերում, ստանալու երաշխավորված եկամուտ, ինչպես նաև դառնալու ԱՊՀ-ում՝ այս ոլորտում ամենամեծ հայկական ընկերության գլոբալ ընդլայնման ու զարգացման մասնակից։

Ձեռք բերեք պարտատոմսեր հետևյալ պայմաններով.

ՀՀ դրամով պարտատոմսեր.

•    Արժեկտրոնային եկամտաբերություն՝ 12%
•    Շրջանառման ժամկետ՝ 36 ամիս
•    Արժեկտրոնների վճարման պարբերականություն՝ կիսամյակային

ԱՄՆ դոլարով պարտատոմսեր.

•    Արժեկտրոնային եկամտաբերություն՝ 8,25%
•    Շրջանառման ժամկետ՝ 36 ամիս
•    Արժեկտրոնների վճարման պարբերականություն՝ կիսամյակային

Պարտատոմսեր կարող եք ձեռք բերել Converse Mobile հավելվածում կամ Կոնվերս Բանկի մասնաճյուղերում:

Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը կներկայացվեն Հայաստանի ֆոնդային բորսա ցուցակման համար:

Պարտատոմսերի Ծրագրային ազդագրին և Թողարկման վերջնական պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:




Լրահոս