ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում ակտիվ առերեսումներ են սկսվել Արագածոտնի թեմի հոգեւորականների եւ կարգալույծ եղած Տեր Արամի՝ Ստեփան Ասատրյանի միջև։
Հիշեցնենք, որ Հովհաննավանքի հոգևոր հովիվ նախկին Տեր Արամի՝ Ստեփան Ասատրյանի արված հայտարարությունների առնչությամբ՝ Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա ՔԿ-ում քրեական վարույթ է նախաձեռնվել, ինչին հաջորդել են թեմի հոգևորականների ձերբակալությունների շարքը։
Կարգալույծ քահանան հայտարարել էր, թե ընդդիմադիր հավաքներին մասնակցել է վերադասի հրահանգով։ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը նշել էր, որ Տեր Արամը խնդիրներ է ստեղծել հոգևոր ծառայության համար, և այն շարունակելու պարագայում ստիպված են լինելու կարգալույծ անել Տեր Արամին։ Քրեական վարույթի շրջանակներում հոկտեմբերի 15-ին ԱԱԾ-ն խուզարկություններ է իրականացրել թեմի առաջնորդարանում, հոգևորականների տներում, ինչից հետո ձերբակալություններ իրականացրել։
Ձերբակալվածների թվում են եղել Տեր Փառեն, Տեր Մանուկ, Տեր Հայկ, Տեր Մկրտիչ, Տեր Ղևոնդ քահանաները, Արագածոտնի թեմի դիվանապետ Տեր Գարեգին Արսենյանը, ինչպես նաև՝ մի շարք քաղաքացիական անձինք։ Խուզարկություններից հետո ՔԿ են տեղափոխել նաև Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, նրա փաստաբանները տևական ժամանակ ահազանգում էին, որ նրա գտնվելու վայրն այս պահին անհայտ է։
Ավելի ուշ պարզվեց, որ սրբազանը ՔԿ-ում է։ Նրան մեղադրանք է ներկայացվել՝ հավաքների մասնակցությանը հարկադրելու և իբրև քվեարկության արդյունքների վրա ազդելու հատկանիշներով։ Քրեական վարույթով մեղադրանք է ներկայացվել նաև Արագածոտնի թեմի դիվանապետ, Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գարեգին քահանա Արսենյանին և թեմի 60-ամյա կին հաշվապահին։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․





























