Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին Լոռու մարզի բնակիչ 21-ամյա Շամիրամ Հ․-ն իր վարած «Volkswagen Rabbit» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշներին, ինչի հետևանքով ավտոմեքենայի շարժիչը պոկվել և շպրտվել է։
Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։





























