Armenian text to speach

Թրամփը հայտարարել է, որ Ղազախստանը և Ուզբեկստանը կհրավիրվեն Մայամիում կայանալիք G20 գագաթնաժողովին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ղազախստանը և Ուզբեկստանը կհրավիրվեն որպես հյուր մասնակցելու 2026 թվականին Մայամիում (Ֆլորիդա) կայանալիք «Քսանյակի խմբի» (G20) գագաթնաժողովին։ Նա այդ մասին հայտարարել է Truth Social-ում։

«Այսօր առավոտյան ես երկու հրաշալի զրույց ունեցա Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի և Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ։ Մենք քննարկեցինք շարունակվող հակամարտություններում խաղաղության հասնելու կարևորությունը, ինչպես նաև մեր երկրների միջև առևտրի և համագործակցության աճը։ Մեր երկրների միջև հարաբերությունները գերազանց են»,-ասել է Թրամփը։

«Հաջորդ տարի Միացյալ Նահանգները կհյուրընկալի G20 գագաթնաժողովը, և մենք կհրավիրենք այս երկու առաջնորդներին՝ որպես հյուրեր միանալու մեզ Մայամիում կայանալիք այս կարևոր միջոցառմանը»,-նշել է ամերիկացի առաջնորդը։




Լրահոս