Փարիզի Լուվրի թանգարանի պատուհանի վրա, որի միջով հոկտեմբերին գողերը ներխուժել էին թանգարան, աշխատողները տեղադրել են պաշտպանիչ վանդակաճաղ, երեքշաբթի օրը հաղորդել է Agence France-Presse-ը։
«Երեքշաբթի առավոտյան Լուվրի պատուհանի վրա, որով գողերը մտել էին հոկտեմբերի 19-ին, տեղադրվել է պաշտպանիչ վանդակաճաղ»,-ասվում է հայտարարության մեջ։
Վանդակաճաղը տեղադրվել է կռունկով բեռնատարի միջոցով: Ըստ France Presse-ի՝ հոկտեմբերյան կողոպուտից հետո թանգարանի անվտանգությունը բարձրացնելու համար ձեռնարկված արտակարգ միջոցառումներից մեկը պատուհանը ճաղերով պաշտպանելն էր:
«Մենք պարտավորվել ենք վանդակաճաղի տեղադրումն անել մինչև տարեվերջ։ Մենք նաև քննարկում ենք մնացած պատուհանների անվտանգության բարելավման հարցը», – մեջբերում է գործակալությունը Սթեյնբոքի խոսքերը։





























