Հայաստանի կառավարությունը ժողովրդի առաջ ստանձնած մեծագույն պարտավորությունը կատարել է:
Այս մասին ընդգծել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
«Կառավարության 2021 թվականի օգոստոսին ընդունած ծրագրում գրված է՝ կառավարության՝ ժողովրդի առաջ ստանձնած մեծագույն պարտավորությունը ՀՀ-ի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելն է: Մենք այդ մեծագույն պարտավորությունը կատարել ենք: Չնայած մյուս պարտավորությունների մի շատ զգալի մասը ևս կատարել ենք»,-շեշտել է Փաշինյանը:
Նա նկատել է, որ աշխարհում չկա մի այնպիսի կառավարություն, որ իր ծրագիրը 100 տոկոսով կատարի:

























































































