Armenian text to speach

Տաջիկստանը սահմանային իրավիճակով կապված չի դիմել ՀԱՊԿ-ին օգնության․ պարզաբանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀԱՊԿ կազմակերպության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել․

«Մի շարք Տելեգրամյան ալիքներում ոչ հավաստի տեղեկությունների հրապարակման կապակցությամբ տեղեկացնում ենք, որ տաջիկական կողմը չի դիմել ՀԱՊԿ-ին՝ 2025 թվականի նոյեմբերի 26-ի և 30-ի իրադարձությունների հետ կապված որևէ օգնության համար։

Աֆղանստանի հետ սահմանի ամրապնդման համատեքստում ՀԱՊԿ-ի գծով դաշնակիցների հետ Տաջիկստանի Հանրապետության փոխգործակցությունն ընթանում է համապատասխան նպատակային միջպետական ծրագրի հիման վրա, որը հաստատվել է Աստանայում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2024 թվականի նստաշրջանում»։




Լրահոս