Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
Իրանի նախագահը շնորհավորել է Իլհամ Ալիևին գալիք ծննդյան օրվա կապակցությամբ, մաղթել նրան նորանոր հաջողություններ գործունեության մեջ և քաջառողջություն: Հաղորդվում է, որ Ալիևը և Փեզեշքիանը քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումը։
























