
«Բարսելոնայի» ղեկավարությունը մտադիր է հերթական մրցաշրջանից առաջ գնալ մեծ փոփոխությունների և թարմացնել ակումբի ֆուտբոլիստների կազմը, հայտնում է իսպանական մամուլը:
Կատալոնյան ակումբը ծրագրում է ձեռք բերել 6 – 7 նոր ֆուտբոլիստի և ծախսել տրանսֆերային գործարքների վրա մոտ 100 միլիոն եվրո: Ակումբը կլքեն այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են` Վիկտոր Վալդեսը, Խոսե Մանուել Պինտոն, Կառլոս Պույոլը, Դանիել Ալվեսը, Կրիստիան Տելոն և ուրիշներ:
Հարցականի տակ է կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասի ապագան, որով հետաքրքրված է «Մանչեսթր Յունայթեդը» և հարձակվող Ալեքսիս Սանչեսինը: Վերջինով հետաքրքրված է թուրինյան «Յուվենթուսը»: