«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, դեկտեմբերի 24-ին՝ ժամը 09:30-18:00-ը, կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ճառագայթային փողոցի ջրամատակարարումը:
Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 10:00-16:00-ը, կդադարեցվի նույն վարչական շրջանի Ջիվանու փողոցի ջրամատակարարումը:
Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 10:30-18:00-ը, կդադարեցվի Ավան վարչական շրջանի Ավան 3-րդ, 5-րդ, 6-րդ փողոցների, Ավան 5-րդ փողոցի 1-ին նրբանցքի, Ավան 6 փողոցի 1-ին, 2-րդ նրբանցքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:























































































