WhatsApp հավելվածում բացվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի գլխավոր քարտուղար Գուրգեն Եղիազարյանի անունով կեղծ օգտահաշիվ։ Գուրգեն Եղիազարյանի լուսանկարի օգտագործմամբ նրան չպատկանող հեռախոսահամարից տարբեր անձանց ուղարկվում են հաղորդագրություններ։
Հիշեցնենք, որ կեղծ օգտահաշիվներ են բացվել նաև Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանի, նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանի, Լիցենզավորման վարչության պետ Նշան Մարտիրոսյանի անուններով։





























