Armenian text to speach

Ի՞նչ կենսագրությամբ է հայտնի Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, որ միացել է Փաշինյանին ու պահանջում է Կաթողիկոսի հրաժարականը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ը ներկայացնում է բոլոր այն բարձրաստիճան հոգևորականներին՝ եպիսկոպոսներին ու արքեպիսկոպոսներին,որոնք հանդիպում են ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ և միացել վերջինիս այն պահանջին, որ Կաթողիկոսը պետք է հեռանա։ Այդ բարձրաստիճան հոգևորականներն են՝ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Տեր Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը, Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյան։

ArmLur.am-ն այժմ ներկայացնում է Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի կենսագրությունը։ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը 1999 թվականից նեկայանում է որպես Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ։

2000 թվականից հանդիսանում է Գերագույն հոգևոր խորհրդի անդամ։ 1996-1999 թվականներին առաջնորդել է Արագածոտնի թեմը։ 1989-1996 թթ-ին եղել է Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու վանահայր։ 1987-1989 թթ-ին եղել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի գավազանակիր-քարտուղար, Մայր Տաճարի եկեղեցական արվեստի բաժնի վարիչ։ Եղել է նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էջմիածին» ամսագրի քարտուղար։

Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն արքության պատվին (արքեպիսկոպոս) արժանացել է 2006 թվականին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական Կոնդակով։ Եպիկոպոս է ձեռնադրվել1997 թվականին՝ ձեռամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի։

Ավազանի անունը Սամվել է։ Ծնվել է Երևանում 1957 թվականին։ Միջնակարգ դպրոցն ավարտել1986 թվականին։ Զուգահեռաբար սովորել է նաև Գևորգյան Հոգևոր ճեմարանում՝ 1981-1985 թվականներին։ 1977-1979 թվականներին զինվորական ծառայություն է իրականացրել Խորհրդային բանակում։ ՀՀ Զինված ուժերի կողմից ստացել է «Մարշալ Բաղրամյան» շքանշան։

Նշենք, որ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը մինչ այս պահը հանդիսանում էր Վեհափառ Հայրապետի ամենամոտ հոգևորականներից մեկը։

Հիշեցնենք նաև, որ նույն Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը նախկինում բազմաթիվ անգամ թիրախավորվել է նախկին լրագրող, խմբագիր, այժմ՝ ՀՀ վարչապետի կողմից և որակվել՝ «ԲենթլիԿճոյան» անվամբ։

Նանիկ Աղասյան




Լրահոս