Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 311 մլն դրամ՝ էկոպարեկների նոր պիկապների համար․ ինչ գնումներ է կատարել Ծառայությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ռենջերներ»-ից՝ էկոպարեկներ եւ վայրի բնության պահապաններ դարձածները միլիոնավոր նոր ծախսեր են առաջացրել պետական բյուջեի համար, իսկ Ամանորին ընդառաջ հետաքրքիր և թանկարժեք գնումներ են կատարել։

ArmLur.am-ը պետական գնումների կայքից տեղեկանում է, որ Էկոպարեկային ծառայության համար գնվել է փոքրածավալ բեռնատարներ՝  պիկապներ։
Այս գնման համար պետական բյուջեից հատկացվել է 311 մլն 90 հազար դրամ։ Պայմանագիրը կնքվել է նոյեմբերի 20-ին։

Պայմանագրով գնվել է ISUZU 19 մեքենա։ Մեքենաներից 10-ը ձեռք է բերվել ընդհանուր 158 մլն 900 հազար դրամով, իսկ մեկ հատի արժեքը կազմել է 15 մլն 890 հազար դրամ։
Ձեռք բերված մյուս 9 մեքենաները գնվել են 152 մլն 190 հազար դրամով, որի 1 հատի արժեքը կազմել է 16 մլն 910 հազար դրամ։

Ըստ պայմանագրի՝ մեքենաների երաշխիքը 36 ամիս է կամ 150 000 կիլոմետր։

Պայմանագիրը կնքվել է «Գրանդ Ավտո» ՍՊԸ-ի հետ, որը հանդիսանում է Հայաստանում ISUZU ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչը։

Բացի մեքենաներից, էկոպարեկային ծառայությունը, պատրաստվելով Ամանորին, կատարել է «զարդարանքի զանազան պարագաների» գնումներ։ Զարդարանքների համար ծախսվել է 198 հազար դրամ։

Էմմա Միքայելյան 

Մանրամասները՝ տեսանյութում․

 




Լրահոս