«Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսե Գվարդիոլան անդրադարձել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի շրջանակներում կայացած «Ռեալի» հետ արտագնա խաղին:
«Մենք վերահսկում էինք խաղը, իսկ «Ռեալը» խաղում էր հակագրոհների վրա: Նրանք ունենք համապատասխան ֆուտբոլիստներ` այդպիսի ոճի խաղ ցուցադրելու համար», – Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
«Այսօր մենք արեցինք այն ամենն, ինչ կարող էինք: Մենք չենք կարող հաղթել ամեն խաղում: Մենք խաղում էինք աշխարհի ամենալավ ու ավելի հարուստ ակումբերից մեկի դեմ», – հայտարարել է նա:
Նշենք, որ «Բավարիան» նվազագույն հաշվով պարտվել է արքայական ակումբին: