Armenian text to speach

Ձմեռ պապիկ, Աստված պապիկին խնդրում եմ կասես, որ իմ պապային լավ նայեն, որ չարը չկարողանա պապայիս բան ասի․ Վալոդյա Գրիգորյանի դստեր գրառումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությունից երեք ամիս է անցել։ Վալոդյա Գրիգորյանի դուստրը հուզիչ գրառմամբ դիմել է իր հայրիկին։

«Երեք ամիս է անցել Պապ և կյանքը ուղղակի կորցրել է բոլոր գույները: Մենք ամեն օր սպասում ենք քո վերադարձին։

Այսօր Տոման ձմեռ պապիկին նամակ էր գրում ու ասեց.

-Ձմեռ պապիկ դու Աստված պապիկի մոտ կարողանում ես գնալ` խնդրում եմ կասես, որ իմ պապային լավ նայեն, որ չարը չկարողանա Պապայիս բան ասի…

Չեմ ուզում ուղղակի գիտակցեմ, որ սա է այն իրականությունը որում մենք ապրում ենք…
Անսահմա՜ն սիրում և կարոտում ենք քեզ մեր անփոխարինելի Պապա»։




Լրահոս