
Չիլիի իշխանությունը իր երկրի տղամարդկանց հորդորում է ամռանը րաժարվել փողկապ կրելուց` էլեկտրաէներգիան խնայելու համար,քանի որ փողկապ չկապելու դեպքում պետական աշխատավայրերում օդաորակիչների կարիք չի լինի, ինչն էլ էլեկտրաէներգիայի ծախսը կկրճատի 3 տոկոսով:Նման պրակտիկա հաջողությամբ կիրառվում է այնպիսի երկրներում ինչպիսիք են Ճապոնիան եւ Իսպանիան:Իշխանության ղեկավարները համոզված են, որ Հարավային Ամերիկայի ամռան ամենաշոգ ամիսներին պետական կառույցներում եւ մասնավոր ընկերություններում փողկապ չկրելը թույլ կտա խնայել մոտ 10 մլն դոլար: