ԱՄՆ Սենատի արտաքին հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ, խոսելով 1915 թ-ի դեպքերի մասին, ասաց, որ ցեղասպանությունը ճանաչվել է իրենց նախագահ Ռոնալդ Ռեյգանի կողմից, որը կարևորել է խնդրի մեծությունը. «Մեր դասագրքերում նշված է 1915-ի դեպքերի մասին»:
Պրն Ռոյսը նաև ասաց, որ ցեղասպանությունից զատ իրենք այստեղ են, որպեսզի Հայաստանի հետ ավելի խորն առևտրային հարաբերություններ ձևավորվեն և ներդրումները մեծացնեն. «Ամերիկահայերի ջանքերով այնպես պետք է անենք, որ Հայաստանն աշխարհի քարտեզի վրա առավել տեսանելի տեղ զբաղեցնի: Անում ենք ամեն ինչ, որ երկու երկրների միջև պետք գործարար կապերն ամրապնդվեն»:
Սենատի անդամ կոնգրեսական Էնգելն իր խոսքում ասաց, որ ԱՄՆ-ի ժողովուրդը ճանաչում է ցեղասպանությունը, ինչի մասին գիտի Թուրքիան: Ունենք ամերիկահայ կենսունակ ակտիվ համայնք, որը բարձրաձայնում է Հայոց ցեղասպանության մասին, և ԱՄՆ-ի ժողովուրդը գիտի դրա մասին:
Սոնա Դավթյան