Armenian text to speach

Քննարկվել են Հայաստանի և Գերմանիայի հարկային համակարգերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Պետական եկամուտների կոմիտեում, ՊԵԿ նախագահի տեղակալներ Վրեժ Մխիթարյանի և Համլետ Սահակյանի մասնակցությամբ, տեղի է ունեցել հանդիպում՝ Հայաստանի և Գերմանիայի հարկային համակարգերը քննարկելու նպատակով։ Մասնավորապես, ներկայացվել է եկամտային հարկի մասով Գերմանիայի հարկային օրենսդրությունը, այդ թվում՝ եկամտային հարկով հարկման ենթակա եկամուտներն ու ընթացակարգերը, ինչպես նաև եկամտային հարկի վերադարձման դեպքերը։ Անդրադարձ է եղել նաև Հայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման գործընթացին, ներդրման փուլերին և հետագա զարգացումներին։
Միաժամանակ, քննարկվել են բնակչության գոհունակության և հարկերի վճարման նկատմամբ վստահության բարձրացմանը նպաստող գործոններն ու մոտեցումները։ Այս համատեքստում կարևորվել են հարկային համակարգերի պարզեցումը, հարկերի վճարումների դյուրացումը, ինչպես նաև հարկային հաշվետվությունների ներկայացման թափանցիկությունը։
Ըստ անհրաժեշտության հանդիպումները կլինեն շարունակական։




Լրահոս