ArmLur.am-ը ներկայացնում է բոլոր այն բարձրաստիճան հոգևորականներին՝ եպիսկոպոսներին ու արքեպիսկոպոսներին, որոնք հանդիպում են ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ և միացել վերջինիս այն պահանջին, որ Կաթողիկոսը պետք է հեռանա։
Այդ բարձրաստիճան հոգևորականներն են՝ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Տեր Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը, Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյան։
ArmLur.am-ն այժմ ներկայացնում է Տեր Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի կենսագրությունը։
2009 թվականից Տեր Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը հանդիսանում է Մայր Աթոռի Վանորեից տեսուչը։ 1994-1995 թթ.-ին զբաղեցրել է Սուրբ Էջմիածնի «Ալեք և Մարի Մանուկյան գանձատուն» թանգարանի պատասխանատու տնօրենի պաշտոնը: 1995-1999 թվականներին եղել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի անձնական քարտուղարն ու գավազանակիրը։ 1999-2000 թվականներին հոգևոր ծառայության էր կարգված Ֆրանսիայի Հայոց թեմի Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ առաջնորդանիստ եկեղեցում։ 2006-2008 թվականներին եղել է Հաղպատավանքի վանահայրը, Գուգարաց թեմի փոխառաջնորդը։ Եպիսկոպոս է ձեռնադրվել 2010 թվականին՝ ձեռամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի։
Ծնվել է 1971 թվականին, Դիմիտրով գյուղում։ Միջնակարգ ուսումն ստացել է տեղի միջնակարգ դպրոցում, ապա՝ 1988-1993 թվականներին սովորել Գևորգյան հոգևոր ճեմարանում։ Ավազանի անունը Գեղամ է։
Նանիկ Աղասյան





























