Armenian text to speach

Լիբիայի բանակի հրամանատարը զոհվել է Թուրքիայում ինքնաթիռի վթարի հետևանքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Լիբիայի բանակի շտաբի պետ Մոհամմեդ Ալի Ահմեդ ալ-Հադդադը զոհվել է Թուրքիայից Տրիպոլի թռչող ինքնաթիռի վթարի հետևանքով։ Այս մասին հայտնել է Լիբիայի վարչապետ Աբդուլհամիդ Դբեյբան՝ նշելով, որ ինքնաթիռում գտնվել են ևս չորս բարձրաստիճան զինվորականներ։

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայայի խոսքով՝ Dassault Falcon 50 տիպի ինքնաթիռը թռել է Անկարայից ժամը 17:10-ին, ռադիոկապը կորել է 17:52-ին, իսկ բեկորները հայտնաբերվել են Հայմանայի շրջանում։ Ինքնաթիռը փորձել է արտակարգ վայրէջք կատարել, սակայն կապ չի հաստատվել։ Վթարի պատճառը դեռ պարզ չէ։

Ալ-Հադդադը Անկարայում հանդիպել էր Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի և այլ թուրք պաշտոնյաների հետ։ Վթարը տեղի է ունեցել Թուրքիայի խորհրդարանի կողմից Լիբիայում թուրք զորքերի մանդատը ևս երկու տարով երկարաձգելու որոշումից մեկ օր անց։

Թուրքիան տարիներ շարունակ աջակցում է Լիբիայի Տրիպոլիի կառավարությանը ռազմական և քաղաքական ոլորտներում, ունի զինվորական ներկայություն, ծովային սահմանազատման և էներգետիկ համաձայնագրեր, որոնք վիճարկվում են Եգիպտոսի և Հունաստանի կողմից։ Վերջերս Անկարան ակտիվացրել է կապերը նաև Լիբիայի արևելյան ուժերի հետ։




Լրահոս